Կինո

Հինգշաբթի Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկար» կինոմրցանակի հավակնորդներին։

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «The Revenant» («Ողջ մնացածը») ֆիլմը Լեոնարդո ԴիԿապրիոյի գլխավոր դերակատարմամբ առաջադրվել է Օսկարի միանգամից 12 անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ժապավենը մրցանակի համար կպայքարի նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օպերատոր», «Կոստյումների դիզայն», «Մոնտաժ», «Դիմահարդարում և սանրվածքներ», «Դեկորացիաներ», «Լավագույն ձայն», «Ձայնի լավագույն մոնտաժ», «Տեսաէֆեկտներ» անվանակարգերում։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են նաև «Արագ անկում» («The Big Short»), «Լրտեսական կամուրջ», «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհ», «Մարսիացին», «Սենյակը» և «Ուշադրության կենտրոնում» ժապավենները։

Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Լեոնարդո ԴիԿապրիոն («The Revenant»), Բրայան Քրենսթոնը («Տրամբո»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս») և Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»)։

Լավագույն դերասանուհի կարող են դառնալ Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Բրի Լարսոնը («Սենյակը»), Ջեննիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Շառլոթ Ռեմփլինգը («45 տարի») և Սիրշու Ռոնանը («Բրուքլին»)։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում նշել են այնպիսի բեմադրիչների, ինչպիսիք են Թոմաս Մքքարթին («Սենյակը»), Ադամ Մքքեյը («Արագ անկում»), Ջորջ Միլլերը («Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («The Revenant») և Լեոնարդ Աբրահամսոնը («Սենյակը»)։

Երկրորդ պլանի լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Քրիստիան Բեյլը («Արագ անկում»), Սիլվեստր Ստալոնեն («Անձնակազմ»), Մարկ Ռուֆալո («Ուշադրության կենտրոնում»), Թոմ Հարդին («The Revenant»), Մարկ Ռայլանսը («Լրտեսական կամուրջ»)։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու կոչման են հավակնում` Ալիսիա Վիքենդերը («Դանիացի աղջիկը»), Ռեյչել Մաքադամսը («Ուշադրության կենտրոնում»), Ջեննիֆեր Ջեյսոն Լին («Անտանելի ութնյակը»), Ռունի Մարան («Քերոլ») և Քեյթ Ուինսլեթը («Սթիվ Ջոբս»)։

Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 28–ին։

Հավակնորդների ամբողջական ցուցակը հրապարակվել է «Օսկար» կինոմրցանակի պաշտոնական կայքում։ -0-