Աստղեր

Հարավաֆրիկյան թոփ-մոդել Քենդիս Սուեյնփոուլը բաց ֆոտոշարքի արվեստում մրցակից չունի։ Victoria’s Secret-ի 26-ամյա «հրեշտակը» կարող է առավելագույնը բորբոքել կրքերն անգամ ձմեռային հագուստի նկարահանումների ժամանակ։  Դրա ապացույցը բրիտանական Osmoze Jeans ապրանքանիշի համար արված ֆոտոշարքն է, որի հետ Քենդիսը համագործակցում է երկրորդ սեզոնն անընդմեջ։ Այդ մասին գրում է Glamour.ru-ն։

Քենդիս Սուեյնփոուլը ցուցադրել է ճերմակ զգեստ` ծոպերով և շղթաներով, կաշվե ծակոտկեն և ճարմանդներով կոմբինիզոններ, դեկոլտեով մինի շրջազգեստներ, կլյոշ ջինսեր և վերնաշապիկ զգեստներ` աշուն-ձմեռ 2015/2016 հավաքածուից։ Ֆոտոշարքի հեղինակները Գի Պագանինին և Ֆաբիո Բարտելտն են։ -0-