Աստղեր

Լուսանկարը, որում պատկերված է հունիսի 16-ի գիշերը մահացած Ժաննա Ֆրիսկեն իր մոր` Օլգայի, քրոջ` Նատալյայի և որդու` Պլատոնի հետ զբոսնելիս, հայտնվել է Նատալյայի Instagram–ի էջում։

Ֆրիսկեի երկրպագուների խումբն  Instagram-ում վերահրապարակել է լուսանկարը, որն արվել է Լատվիայում, երբ Ժաննան վերականգնվում էր բուժումից հետո։ Լուսանկարում Ժաննան ընտանիքի հետ միասին զբոսնում է ծովի ափին. ԱՄՆ–ում բուժվելուց հետո նա կարծես թե ապաքինվում էր։ 

Նկարում Ժաննան իր ֆիրմային ժպիտով է, չնայած նրան, որ հիվանդությունն ու բուժումը փոխել էին երգչուհու արտաքինը։

Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ դատելով ամեն ինչից` լուսանկարն արվել է Լատվիայում, որտեղ Ամերիկայից վերադառնալուց հետո` Ֆրիսկեն ապրել է մի քանի ամիս։ Ժաննան իր փեսացուի՝ Դմիտրի Շեպելևի և հարազատների հետ ապրում էր Յուրմալայում վարձած տանը։ Այդ ժամանակ նրանք Ռիգայում կնքեցին իրենց որդուն` Պլատոնին։

Ժաննա Ֆրիսկեն կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո` երկար ժամանակ նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Հարազատներն ու երկրպագուները մինչև վերջ հույս ունեին, որ հրաշք կկատարվի։ Սակայն հունիսի 16-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ «Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհին այլևս չկա։ -0-