Աստղեր

Երգչուհի Զեմֆիրան մասնակցել է Մոսկվայում մոդել Նատալյա Վոդյանովայի կազմակերպած «Վազող սրտեր» բարեգործական վազքարշավին։

5 և 10 կմ վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները` մեկնարկի գրանցման խորհրդանշական 1500 ռուբլի վճարելով։ Որքան մեծ էր Վոդյանովայի զարմանքը, երբ նա տեսավ բարեգործական արշավին մասնակցելու եկած հազարավոր մասնակիցների։ 

Օլգա Զախարովան, Եվգենի Պլյուշչենկոն, Ռենատա Լիտվինովան և հայտնի այլ մարդիկ միացել էին Վոդյանովային այդ օրը։ Բայց ամենաանսպասելին Նատալյայի և ակցիայի մյուս մասնակիցների համար, թերևս, Զեմֆիրայի հայտնվելն էր, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։ 

«Թանկագին Ռենատա, այժմ ես հասկացա, թե ինչ նկատի ունեիր, երբ ասացիր. «վազենք բոլորս միասին», վազող Զեմֆիրայի և Ռենատա Լիտվինովայի` Instagram–ում հրապարակած լուսանկարի տակ գրել է Նատալյան։ – Շնորհակալություն, որ մեզ հետ էիք»։ 

Վազքարշավից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն «Մերկացած սրտեր» բարեգործական հիմնադրամին` կազմակերպելու համար զարգացման  խախտումներ, ինչպես`  Դաունի համախտանիշ և մտավոր հետամնացություն, ունեցող երեխաների և դեռահասների ամառային ուսուցողական ինտերակտիվ հանգիստը։ -0-