Աստղեր

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան մասին սկանդալային գրառումը «ՎԿոնտակտե» սոցցանցի MDK խմբում հեռացվել է։ Նրա ընտանիքի դժբախտությունը ծաղրելը վրդովեցրել է սոցցանցի օգտագործողներին, և նրանք հայտ են ներկայացրել Change.org կայք` խմբի ղեկավարության նկատմամբ քրեական կամ վարչական գործ հարուցելու խնդրանքով, հաղորդում է Rian.com.ua–ն։

«ՎԿոնտակտե»–ի ղեկավարության արձագանքը չուշացավ։ Արդեն մի քանի ժամ անց Ֆրիսկեի նկարով գրառումը հեռացվեց խմբից, ինչի մասին իր Twitter–ում էջում գրել է «ՎԿոնտակտե»–ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Գեորգի Լոբուշկինը։

«MDK–ից հեռացվել է Ժաննա Ֆրիսկեին վիրավորող լուսանկարը»,– գրել է նա։ -0-