Աստղեր

Երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, «Կուր վեռի» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Բրեժնևան, ով ընտրել է Հայաստանը որպես առաջին երկիր, որտեղ նա այցով ժամանելու է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Բարի կամքի դեսպանի կարգավիճակում, Twitter սոցցանցում կիսել է Երևան այցից ունեցած իր տպավորությունները:

«Հայաստան այցելելուց հետո հիանալի տպավորություններ #UNAIDS #ZeroDiscriminanion #НольДискриминации !!! հարցերի վերաբերյալ: Շնորհակալություն Երևանին ջերմ ընդունելության համար: Բոլորին առողջություն»,- գրել է նա իր Twitter-ում:

Նախօրեին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում Բրեժնևան պարզաբանել է, որ Հայաստանն ընտրել է «ոչ այն պատճառով, որ այստեղ ինձ լավ եմ զգում»:

«Վերլուծելով և ուսումնասիրելով վիճակագրությունը` ես եկա այն եզրահանգման, որ չնայած այս պահին ՁԻԱՀ–ի համաճարակն ակտիվորեն տարածվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածքում, այդուհանդերձ Հայաստանն առաջատար դիրքում է նվազագույն թվով հիվանդների և իշխանությունների ու մասնագետների կողմից առավելագույն ուշադրության, ինչպես նաև հասարակության աջակցության առումով», – ասաց Բրեժնևան։ -0-