Աստղեր

Հայտնի երգչուհի, դերասանուհի, Pole dance-ի աշխարհի չեմպիոնուհի Վարդան` «Սև հրեշտակը» կամ պարզապես Վարդանուշ Մարտիրոսյանը, նախօրեին երեկոյան իր պարային վարպետությունն է ցուցադրել Ռուսաստանի առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդման եթերում:

Վարդան ձողի վրա պար է ցուցադրել և պատմել հաղորդավար Իվան Ուրգանտին pole dance-ի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Այս պարի դրական կողմն այն է, որ կինը ոչ միայն բարելավում է իր ֆիզիկական վիճակը, այլև ավելի սլացիկ ու վստահ է դառնում: Կարծում եմ, որ կնոջ համար դա լավագույն մարզաձևն է»,- ասել է նա: 

Պարուհին նաև վարպետության դաս է անցկացրել և հաղորդավարին ձողի հետ  պարի հիմքերն է սովորեցրել: -0-