Աստղեր

Տղամարդկանց համար նախատեսված FHM ամսագիրը հրապարակել է երկրագնդի 100 ամենասեքսուալ կանանց ցանկը` ամփոփելով 2015 թ.–ի առաջին կիսամյակը։ Pole-dance–ի աշխարհի չեմպիոն և երգչուհի Վարդան զբաղեցրել է 36–րդ տեղը` առաջ անցնելով «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհի Անաստասիա Կոժևնիկովային, հեռուստահաղորդավարուհի Կատերինա Վարնավային և անգամ համաշխարհային մասշտաբի երգչուհի Բրիթնի Սփիրսին։ 

Այս մասին տեղեկացրել են պարուհու PR ծառայության ներկայացուցիչները։ 

«Կատարյալ աշխարհում pole-dance–ն արդեն վաղուց կդառնար օլիմպիական մարզաձև, իսկ Վարդանուշ Մարտիրոսյանի կրծքին կփայլեին մի քանի օլիմպիական մեդալներ։ Այնուամենայնիվ մենք առանց մեդալների էլ չենք կարողանում հայացք կտրել Վարդայի կրծքից։ Եվ անգամ հիմա, երբ Վարդան հանդես է գալիս որպես երգչուհի, մենք նախընտրում ենք դիտել տեսահոլովակները», – ամսագրի խմբագրությունն այսպես է հիմնավորել իր ընտրությունը։

Վարկանիշում ներառվել են նաև Մեգան Ֆոքսը (31–րդ տեղ), Բեյոնսեն (25–րդ տեղ), Միլա Կունիսը (19), Քիմ Քարդաշյանը (18), Աննա Սեդոկովան (12), Շակիրան (10), Ռիհաննան (9), Իրինա Շեյքը (7), Վերա Բրեժնևան (4) և ուրիշներ։ FHM–ի ամենասեքսուալ կանանց ցանկը գլխավորել է դերասանուհի Քեյթ Ափթոնը։ Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ամսագրի հուլիսյան համարում։ -0-