Աստղեր

Հայտնի դերասանուհի, երգչուհի և պարուհի Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) VARDA™ ապրանքանիշի լողազգեստների հավաքածուի ցուցադրությունը կկայանա օգոստոսի 14–ին Miss Yalta 2015 գեղեցկության մրցույթում։ 

«Կիևում VARDA™ լողազգեստների հաջող ցուցադրությունից հետո Վարդան որոշել է չսահմանափակվել եղածով։ Ապրանքանիշի զարգացման նոր փուլ կդառնա Ղրիմի Յալթա քաղաքում կայանալիք ցուցադրությունը։ Miss Yalta 2015 գեղեցկության մրցույթում Վարդան ոչ միայն ժյուրիի անդամ կլինի, այլ նաև կներկայացնի սեփական լողազգեստների հավաքածուն»,– նշված է հաղորդագրությունում։

«Ես արդեն գիտեմ, թե ինչ եմ անելու օգոստոսի 14–ին։ Ժյուրիի անդամ կլինեմ Յալթայի մրցույթում։ Եվ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գեղեցկության մրցույթում կարևոր է լինելու լողազգեստների ցուցադրությունը։ Ինձ համար շատ հուզիչ է, չէ՞ որ մասնակիցները կրելու են VARDA™–ի լողազգեստները»,– սոցցանցերում գրել է Վարդանուշ Մարտիրոսյանը։

Մովչանյուկի խոսքով` VARDA™–ի իրերն արժանի տեղ են զբաղեցնում կինոաստղերի և շոու բիզնեսի աստղերի զգեստապահարաններում։ «Ինքնատիպ լողազգեստների երկրպագուն է դարձել նաև հանրահայտ Քիմ Քարդաշյանը։ VARDA™ ապրանքանիշի աստղային հաճախորդների թվում են հաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Լերա Կուդրյավցևան, երգչուհի Աննա Սեդոկովան, դերասանուհի Նատալյա Ռուդովան և ուրիշներ»,– նշել է նա։ -0-