Աստղեր

Ջեննիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերու, Դայան Կրուգեր և Ջոշուա Ջեքսոն

Ամերիկյան Vanity Fair ամսագիրը հրապարակել է «Օսկար-2015»-ի դափնեկիրների և մյուս հայտնիների ֆոտոշարքը, ովքեր ներկա են եղել ավանդական երեկույթին  (afterparty), որն ամսագիրը կազմակերպում է ամեն տարի։  

Լուսանկարներում կարելի է տեսնել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին, դերասաններ Էդի Ռեդմեյնին, Ջեյ Քեյ Սիմոնսին և Ջասթին Թերուին, Maroon 5 խմբից Ադամ Լևինը` տիկնոջ` Բեհաթի Փրինսլուի հետ, դերասանուհիներ Նատալի Փորթմանին, Ջեննիֆեր Էնիսթոնին, ինչպես նաև հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին և երեկույթի այլ հյուրերի։

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

Էդի Ռեդմեյն և Ջեյ Քեյ Սիմոնս

Այս տարի Vanity Fair երեկույթին մասնակցել են հոլիվուդյան ամենահայտնի դերասանները, մոդելները և երաժիշտները, անգամ նրանք, ովքեր չէին մասնակցել «Օսկարին»։

Ռիտա Օրա և Լեդի Գագա

Նատալի Փորթման և Ռաշիդա Ջոնս, Սոֆիա Վերգարա 

Ադամ Լևին և Բեհաթի Փրինսլու, Սաշա Բարոն Քոեն և Այլա Ֆիշեր

Օփրա Ուինֆրի և Սթիվ Մարտին

Լոս-Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում տեղի ունեցավ ԱՄՆ կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակի 87-րդ մրցանակաբաշխությունը։

Գլխավոր մրցանակ ստացավ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմը, լավագույն դերասան ճանաչվեց Էդդի Ռեդմեյնը, իսկ լավագույն դերասանուհի` Ջուլիանա Մուրը։ -0-