Աստղեր

Հունիսի 15–ի լույս 16–ի գիշերը մահացել է միլիարդատեր Քըրք Քըրքորյանը։ Այդ մասին, ինչպես գրում է Gazeta.ru–ն, հաղորդում է USA Today–ը` ներկայացնելով MGM Resorts International հյուրանոցների ցանցի պաշտոնական հաղորդագրությունը։  

Նշվում է, որ Քըրքորյանը որոշիչ դեր է խաղացել Լաս Վեգասի կայացման մեջ և եղել է Բևեռլի Հիլզի ամենահարուստ բնակիչներից մեկը. 2012թ.–ին նրա կարողությունը գնահատվել է 3,3 մլրդ դոլար։  Միլիարդատերը 98 տարեկան էր։

Նա հարցազրույցներ չէր տալիս և հրապարակային ելույթներ չէր ունենում։ -0-