Աստղեր

Թուրքիայում անցկացրած հանգիստը Անաստասիա Վոլոչկովայի համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Հայտնի պարուհուն շնաձուկ հիշեցնող ծովային կենդանի է կծել։ Այս մասին գրում է Cosmo.ru–ն` հղում անելով Super.ru–ին։

Դեպքը տեղի է ունեցել  ծովածոցերից մեկում զբոսնելու ժամանակ։ Վոլոչկովան որոշել է լողալ բաց ծովում, որտեղ նրան սպասել է ճակատագրական ձուկը։

Հայտնի է դարձել, որ Վոլոչկովային անմիջապես տեղափոխել են բուժկետ, որտեղ բժիշկները մշակել են նրա վերքն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերքը չբորբոքվի։

Երեկոյան Վոլոչկովայի ինքնազգացողությունը վատացել է, և նա սկսել է դժվարությամբ քայլել։ Բժիշկները խորհուրդ են տվել քիչ քայլել և ավելի շատ պառկած մնալ։ -0-