Աստղեր

Հելեն Միրեն

Երեկ երեկոյան ԱՄՆ–ում անցկացվել է Tony Awards հեղինակավոր թատերական մրցանակի հանձնման արարողությունը։

Մրցանակի հյուրերն աչքի են ընկել իրենց շքեղ զգեստներով. Ջեննիֆեր Լոպեսը երկար կապույտ զգեստ էր ընտրել Valentino Couture–ից, Վանեսսա Հեջենսը` ծաղկանախշով կախարդական զգեստ Naeem Khan–ից։ Քենդալ Ջենների հագին վարդագույն կարճ զգեստ էր Calvin Klein Collection–ից, Բելա Հադիդը ներկայացել էր Prabal Gurung–ի մետաքսե զգեստով, իսկ Էշլի Թիսդեյլը` crop top–ով և սև տաբատով։

Ջեննիֆեր Լոպես

Քենդալ Ջեններ

Վանեսսա Հեջենս

Հիասքանչ Հելեն Միրենն այդ երեկո ներկայացել էր Badgley Mischka–ի ժանեկազարդ զգեստով։

Հյուրերը Tony Awards 2015–ի կարմիր գորգով շարժվել են դեպի Radio City Music Hall–ի դահլիճ, որտեղ անցկացվել է աշխարհի ամենահեղինակավոր թատերական մրցանակներից մեկի հանձնման արարողությունը։

2015թ.–ի լավագույն բրոդվեյյան մյուզիքլ է ճանաչվել «Զվարճալի տուն» ներկայացումը, որը բեմադրվել է ամերիկացի ֆեմինիստուհի Էլիսոն Բեկդելի գրաֆիկական հուշերի հիման վրա, պատմում է մի աղջկա և ինքնասպանության հակված հոր փոխհարաբերությունների մասին։

Էմիլի Ռատակովսկի

Ջոան Սմոլս

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ է ստացել Հելեն Միրենը «Ունկնդրություն» ներկայացման մեջ խաղացած դերի համար։ Տղամարդկանց շարքում լավագույնն է ճանաչվել Ալեքս Շարպը` «Շան խորհրդավոր գիշերային սպանությունը» ներկայացման մեջ խաղացած դերի համար։

Tony Awards–ն անցկացվում է 1947 թվականից, մրցանակներ են ստանում բրոդվեյյան ամենահետաքրքիր բեմադրությունները, դրանց հեղինակներն ու դերասանները։ -0-

Բելա Հադիդ

Էշլի Թիսդեյլ

Էշլի Գրին