Աստղեր

Բրիտանացի դերասան Թոմ Հարդիի երկրպագուներն արդեն համարյա համակերպվել էին, որ աստղը սոցցանցերից որևէ մեկում անձնական էջ չունի, և բավարարվում էին պաշտոնական միջոցառումների լուսանկարներով, գրում է Cosmo.ru–ն։

Սակայն պարզվեց` Թոմն այդքան էլ տաղտկալի մարդ չէ և հայտնի դառնալուց առաջ սիրել է իր լուսանկարները հրապարակել համացանցում։ Պարզվում է` դերասանը ժամանակին գրանցված է եղել Myspace կայքում։ Հարդին վաղուց չի թարմացրել իր անձնական էջը, սակայն, չգիտես ինչու, մոռացել է ամբողջովին փակել այն։ Կամ էլ պարզապես չի ցանկացել։

Եվ ահա Թոմի` 2008 թվականի լուսանկարներն ակտիվ երկրպագուների շնորհիվ ակնթարթորեն տարածվել են սոցցանցերում։ Բնականաբար, ոչ մի օգտատեր չի մոռացել լուսանկարները տարածելուն զուգահեռ նաև սեփական սուր մեկնաբանությունը ներկայացնել մոտավորապես այս ոգով` «այ քեզ բան, ծիծաղելի է» կամ «ավելի լավ կլիներ` սա չտեսնեի»։ -0-