Աստղեր

2015 թ.–ի ապրիլի վերջին Վերա Բրեժնևան այցելել է Վերոնայում անցկացվող Calzedonia Show 2015, որի շրջանակում ցուցադրվում են լողազգեստների և լողափային հագուստի նոր հավաքածուները։ Շոուի ժամանակ իտալական ապրանքանիշը ներկայացրել է 2015 թ.–ի ամռան հիմնական հավաքածուն և #CLZ սահմանափակ շարքը, որը հատուկ ստեղծվել է it girls–ի համար, հաղորդում է Glamour.ru–ն։ 

Ապրանքանիշի ամառային ֆոտոշարքի ժամանակ Վերա Բրեժնևան ցուցադրել է հիմնական և սահմանափակ հավաքածուների զոլավոր և միագույն բիկինիներն ու լողազգեստները` արևադարձային զարդանախշերով և ծաղկանախշերով։ Նկարահանման ոճաբանն էր Glamour–ի ռուսական հրատարակության գլխավոր խմբագիր Մարիա Ֆյոդորովան։ 

«Calzedonia–ի վաղեմի երկրպագուհին եմ, և ինձ համար մեծ հաճույք է ներկայացնել այս ապրանքանիշը։ Calzedonia–ի արտադրանքը շատ որակյալ է և ոչ թանկ, իսկ ինձ` որպես կնոջ, դուր է գալիս նման համադրությունը։ Վստահ եմ, որ գեղեցիկ իրերն ու լավ երաժշտությունը ապրանքանիշի բոլոր երկրպագուների ամառն անմոռանալի կդարձնեն»։ -0-