Աստղեր

25–ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթին և նրա զուգընկեր` 31–ամյա դիջեյ Քելվին Հարիսին առաջարկել են նկարահանվել Emporio Armani–ի ներքնազգեստի գովազդում, հաղորդում է Cosmo.ru–ն։

Առանց հագուստի համատեղ նկարահանման համար զույգին պատրաստ են վճարել… 10 մլն դոլար։ 

Եթե Հարիսն ու Սվիֆթը համաձայնեն, ապա կկրկնեն Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների հաջողությունը, ովքեր 2009 թ.–ին մասնակցել են ապրանքանիշի համար կազմակերպված բաց ֆոտոշարքին։ 

«Armani–ի ղեկավարությունը կարծում է, որ Սվիֆթն ու Հարիսը կարող են կրկնել Բեքհեմների հաջողությունը։ Սկզբում Թեյլորին ու Քելվինին առաջարկել են 10 մլն դոլար, սակայն եթե գովազդը մեծ հաջողության հասնի շուկայում, ապա հետագայում գումարը կարող է եռապատկվել», – նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։ -0-