Աստղեր

Հայ կինոսիրողներին և կնոջ գեղեցկությունը գնահատողներին ուրախացրել է այն փաստը, որ լեգենդար իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին կայցելի Երևան։ Նա կդառնա Երևանի «Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը։ Գայթակղիչ դերասանուհու այցի կապակցությամբ «ԱՌԿԱ Style» պորտալը որոշեց իր ընթերցողներին ներկայացնել դերասանուհու ստեղծագործության և կենսագրության մասին մի քանի քիչ հայտնի փաստեր։ 

1. Որոշ մարդիկ, այդ թվում` Մուտին, պնդում են, որ հենց ինքն է առաջինը իտալական կինոյում հայտնվել ամբողջովին մերկ և երբեք չի օգտվել կրկնօրինակողների ծառայություններից։ «Անկեղծ ասած` ես կինոյում չեմ սիրում մերկ տեսարանները։ Սակայն միշտ այդ տեսարաններում ինքս եմ նկարահանվում, առանց կրկնօրինակողների։ Քանի որ դերասանուհին երբեք չի կարող անել այն, ինչ դուբլյորը, և հետո, ամեն դեպքում, ամեն ինչ վերագրելու են դերասանուհուն», – նշել է Մուտին հարցազրույցներից մեկում։ 

2. 13 տարեկանում Օռնելլան սկսել է հանդես գալ որպես բնորդուհի և նկարահանվել մերկ էրոտիկ ամսագրերի համար։ Կինեմատոգրաֆում նա պատահաբար է հայտնվել, քույրը` Կլաուդիան է համոզել Օռնելլային մասնակցել նոր ֆիլմի քասթինգին։

3. 2015 թ.–ին Իտալիայի Պորդենոն քաղաքի դատարանը խարդախության համար դատապարտել էր Մուտիին 8 ամսվա ազատազրկման և 600 եվրո տուգանքի։ Դերասանուհին, նշելով, որ հիվանդ է, չեղյալ էր հայտարարել ներկայացումը, սակայն նույն օրը մասնակցել էր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած բարեգործական երեկոյին։ Իսկ դրանից առաջ նա ևս մի բացթողում ուներ` կապված հարկերը չվճարելու հետ։ 

4. Օռնելլան նկարահանվել է խորհրդային ֆիլմում։ 1980 թ.–ին դերասանուհին մարմնավորել է Մարիա անունով մատուցողուհու կերպարը Գրիգորի Չուխրայի «Կյանքը հիասքանչ է» ֆիլմում։ 

5. Օռնելլա Մուտիի մորական պապն ու տատն ազգությամբ ռուս են, իսկ մայրը ծնվել է Էստոնիայում։
 
6. Նրա իսկական անունն է Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի, իսկ «Օռնելլա Մուտին» բեմական կեղծանունն է, որը նրան է տվել ռեժիսոր Դամիանո Դամիանին։ Երբ 14–ամյա Ֆրանչեսկան քրոջ` Կլաուդիայի հետ, եկել էր մասնակցելու «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի գլխավոր հերոսուհու քասթինգին, Դամիանին, նայելով աղջիկներին, դերն առաջարկել էր պատանի Ֆրանչեսկային` միաժամանակ նրա համար ընտրելով հնչեղ կեղծանուն։ Սակայն Օռնելլան չի սիրում իր կեղծանունը։ «Ես մինչև հիմա ոչ միշտ եմ արձագանքում, երբ ինձ Օռնելլա են անվանում, քանի որ սովորական կյանքում ինձ ոչ ոք այդպես չի կոչում», – նշում է դերասանուհին։

7. Օռնելլա Մուտին մինչև հիմա հմտորեն թաքցնում է իր առաջին դստեր` Նայկեի հոր անունը։ 

8. Առաջնեկի ծնվելուց առաջ Մուտին հնդկացի ապաչի ցեղի մասին պատմող գիրք է կարդացել, և երբ դուստրը ծնվել է, նա դստերն անվանակոչել է գրքի հերոսուհու` Նայկեի պատվին։ Բացի Նայկեից, դերասանուհին ունի ևս երկու երեխա` դուստրը` Կորոլինան և որդին` Անդրեան։ 

9. Նա հրաժարվել է հայտնի հոլիվուդյան ֆիլմերից մեկում նկարահանվելուց, քանի որ այդ ժամանակ հղի է եղել, և չնայած ֆիլմի հեղինակների մեծ ցանկությանը` հրաժարվել է ընդհատել հղիությունը։

10. Օռնելլա Մուտին բուսակեր է, վաղուց դադարել է ծխել, չի օգտագործում ալկոհոլ և զբաղվում է ջիրոտոնիկով (մարմնամարզության տեսակ)։ -0-