Աստղեր

Spice Girls–ի նախկին անդամ Ջերի Հոլիուելը հայտարարել է, որ մտադիր է կրկին հավաքել խումբը, և դա կլինի իր հարսանիքի օրը, հաղորդում է Cosmo.ru–ն։

Դեռ նոյեմբերին էր հայտնի դարձել, որ Ջերի Հոլիուելն ընդունել է նախկին մրցարշավորդ Քրիստիան Հորների ամուսնության առաջարկը։ Այն ժամանակ հարսնացուն և փեսացուն բրիտանական թերթում տեղադրել էին իրենց նշանադրության մասին հայտարարությունը` չհայտնելով, թե երբ կկայանա պսակադրությունը։ 

Այժմ էլ Ջերին ներկայացրել է հարսանիքի հետ կապված ծրագրերը։ Ըստ նրա, նա այդ օրը չի պատկերացնում առանց ընկերուհիների, և նրանք անպայման կգան Լոնդոն ու կշնորհավորեն հարսին։ Ջերին հույս ունի, որ հանուն նման իրադարձության  Spice Girls–ի աղջիկները կրկին կմիանան և կներկայացնեն իրենց հիթերը։ -0-