Աստղեր

«Ես չեմ սիրում գեր մարդկանց»։ Քսենյա Սոբչակն այս սկանդալային հայտարարությունն արել էր` ի պատասխան իր Instagram–ի բաժանորդներից մեկի մեկնաբանության, որը վերաբերում էր Սոբչակի՝ վերջերս գլխավորած ամսագիրներից մեկի թարմ համարին:

«Ահա և իմ սեպտեմբերի 1–ի շապիկը @lofficielrussia, մենք պատմում էինք ձեզ աշնան գլխավոր միտումի մասին, տղամարդկանց նորաձևությունը, որն արդեն դարձել է կանանց նորաձևության մի մասը (անձամբ ես գնել եմ @gucci–ի վերարկու, որը ցուցադրել է հենց տղամարդ մոդել)», – իր բլոգում գրել է Սոբչակը` ներկայացնելով ամսագրի շապիկը, որը գեղեցկացրել են երկու շատ նիհար մոդելներ։

Այս հրապարակման մեկնաբանություններում միանգամից վեճ ծագեց այն բանի շուրջ, թե, իբր, ամսագիրը լավն է, սակայն մոդելները չափազանց նիհար են, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան։

Քսենյա Սոբչակը միանգամից պատասխանեց քննադատներին Instagram–ում արված նոր հրապարակման միջոցով. «Հետաքրքրությամբ ընթերցեցի նիհար մարդկանց մասին արված հիանալի մեկնաբանությունը։ Չեմ պատրաստվում որևէ բան բացատրել այդ մոդելների կամ գալիք սեզոնի նորաձևության մասին, եթե դուք իսկապես հետաքրքրվում եք, ապա գնեք ամսագիրը, սակայն կխոսեմ մեկ այլ երևույթի մասին։ Ես չեմ սիրում գեր մարդկանց։ Այսինքն՝ ես դեռ կարող եմ հասկանալ գեր մարդկանց, որոնք այդպիսին են հիվանդության պատճառով, սակայն մյուսներին` ոչ։ Ես երբեք չեմ հասկացել և արդեն գուցե չհասկանամ Քարդաշյանի «հետույք առանց սահմանների» ֆենոմենը, սակայն ուրախ եմ, որ նորաձևության աշխարհում նիհար լինելը նախկինի պես պարտադիր պայման է մեծ հաջողության հասնելու համար, և պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ։ Կոմերցիոն մոդելներն ու Victoria’s Secret–ի «հրեշտակները» ամենևին այլ, զանգվածային հատված է։ Հենց այդ պատճառով ես միշտ տարակուսանքով եմ կարդում ձեր «արժեքավոր» խորհուրդները կրծքի մեծացման և այլ անհեթեթությունների մասին։ Չկա ավելի գեղեցիկ բան, քան նիհար, մարզված մարմինը։ Իսկ գեր և բարեմասնություններով կանանց… թողեք բեռնատարների վարորդներին։ Ամէն»։ -0-