Աստղեր

Ամերիկացի հայտնի ռեփեր Snoop Dogg–ը մայիսի 17-ին ելույթ կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

Համերգը կազմակերպել է One Production ընկերությունը, որն այս կապակցությամբ «միջոցառում» է կազմակերպել Facebook սոցիալական ցանցում։

Snoop Dogg–ը (իսկական անունը` Calvin Cordozar Broadus, Jr.)  ամերիկացի ռեփեր է, պրոդյուսեր և դերասան։ Snoop Dogg–ն իր կարիերան սկսել է 1992 թվականին ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre–ի հետ ծանոթությունից հետո։ -0-