Աստղեր

Ամերիկացի կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը մոմե արձան է ձևացել Հոլիվուդի Մադամ Տյուսոյի թանգարանում։ Ինչպես հաղորդում է The Inquistr–ը, նա գրիմավորվել է որպես «Տերմինատոր», իսկ երբ այցելուները մոտեցել են «քանդակին», որպեսզի լուսանկարեն, նա սկսել է նրանց հետ խոսել, հաղորդում է Lenta.ru–ն։

Նշվում է, որ ակցիան դարձել է «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմի մարքեթինգային արշավի մասը, որը վարձույթի կմտնի հուլիսի 2–ին, ինչպես նաև All-Stars բարեգործական ծրագրի մասը, որի շրջանակում դերասանը փող է հավաքում` երեխաների համար արտադպրոցական պարապմունքներ կազմակերպելու համար։

Նվիրաբերությունների փոխարեն, որոնք կարելի է կատարել Omaze կայքում, բարեգործները նվեր կստանան Կալիֆոռնիայի նախկին նահանգապետի ինքնագրով հագուստ, նոր «Տերմինատորի» պրեմիերայի ցուցադրության տոմսեր կամ  անձնական հանդիպում դերասանի հետ։

«Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմում Առնոլդ Շվարցենեգերը, ով խաղում է ծերացած կիբորգ–մարդասպանի, կհանդիպի իր երիտասարդ նմանակին` Տերմինատորին, որը ժամանել է ապագայից։ Վերջինը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։ -0-