Աստղեր

Օրերս Ռիհաննան երկրպագուներին զարմացրեց իր խիզախությամբ`  Instagram-ում հրապարակելով Harper’s Bazaar-ի համար արված ֆոտոշարքի լուսանկարները։ Դրա համար երգչուհին ստիպված էր, բառի բուն իմաստով, լողալ շնաձկների հետ։ Այդ մասին գրում է Lady.mail.ru-ն։

Հայտնի ամսագրի մարտյան համարի լուսանկարում Ռիհաննան շրջապատված է ծովերի բնակիչներով։ Թեև իրական ծով նկարներում չկա. ֆոտոշարքն արվել է Ֆլորիդայի օվկիանարիումում։  

Ապացուցելու համար, որ «Ծնոտներ» ֆիլմի 40-ամյակին նվիրված ֆոտոշարքի կադրերը մոնտաժի արդյունք չեն, ամսագրի աշխատակիցները հրապարակել են տեսանյութ ֆոտոշարքի մասին։ -0-