Աստղեր

57–ամյա դերասանուհի Շերոն Սթոունը լուսանկարվել է S Moda Magazine ամսագրի համար, գրում է Etoday.ru–ն։ Լուսանկարների հեղինակը Լորենցո Ագիուսուն է։

Սթոունը լուսանկարներում 20–ամյա անհոգ աղջկա տեսք ունի։ Նոր ֆոտոշարքը դիտելիս անհնար է գուշակել նրա տարիքը։

Աշխարհի ամենագրավիչ կանանց վարկանիշներում բազմաթիվ անգամ առաջին հորիզոնականներ զբաղեցրած Շերոն Սթոունը խոստովանել է, որ տղամարդկանց ուշադրության պակաս ունի։

«Ինձ միայն սեքս–խորհրդանիշ են համարում։ Ես ուզում եմ, որ տղամարդիկ չվախենան իմ հանդեպ ուշադրություն ցուցաբերելուց, բայց նրանց մեծ մասը կարծում է, թե ես անհասանելի եմ»,– հայտարարել է դերասանուհին։

Սթոունը նաև կատակով նշել է, որ մինչև հիմա էլ դժգոհ է իր արտաքին տվյալներից և շարունակում է մնալ այն նույն աղջիկը, որն իր տափակ նստատեղով, ակնոցով և պարկանման հագուստով ոչ մի գլխավոր դեր չէր ստանում «սեքսուալության պակասի» պատճառով։ -0-