Աշխարհահռչակ հայազգի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ում գրել է, թե ինչ սարսափելի պատմություններ էր պատմում իր տատը Հայոց ցեղասպանության մասին։

«Տատիկս սարսափելի պատմություն էր պատմում… Թուրքերը ներխուժել են գյուղ, հավաքել բոլոր բնակիչներին, հետո սպանել են տղամարդկանց և պատանիներին, իսկ կանանց և աղջիկներին` բռնաբարել», – գրել է Շերը։ 

Երգչուհին նաև հորդորել է Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«100 տարի առաջ տեղի ունեցածի համար ես չարություն չեմ զգում Թուրքիայի բնակիչների նկատմամբ, բայց կարծում եմ, որ թուրքական կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,– գրել է երգչուհին Twitter–ի իր միկրոբլոգում։ -0-