Աստղեր

Չնայած անձնական կյանքում խառնաշփոթին` օսկարակիր Շառլիզ Թերոնը երկրորդ անգամ մայր է դարձել։ 39–ամյա դերասանուհին որդեգրել է երկրորդ երեխային։

Այս տարվա հունվարից Թերոնն աշխատել է որդեգրման գործակալության հետ և վեց ամիս անց նրան հաջողվել է որդեգրել նորածին աղջկա։ Երեխան հարավաֆրիկյան ծագում ունի, ծնվել է ԱՄՆ–ում։ Շառլիզն աղջկան անսովոր անուն է տվել` Օգըսթ (Օգոստոս), հաղորդում է Super.ru–ն։

Հիշեցնենք, որ 2012թ.–ից Շառլիզն արդեն դաստիարակում է Ջեքսոն անունով որդեգրած տղայի, դերասանուհին սեփական երեխաներ չունի։ -0-