Աստղեր

Հայտնի ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, դերասան, 91-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրն աշխարհի ամենահեղինակավոր հարտարակություններից մեկին` բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում իր տպավորություններն է ներկայացրել ամերիկացի հայտնի հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանի մասին։

Ազնավուրը դիվանագիտորեն զերծ է մնացել Քիմի` հայկական սփյուռքի փոփ–մշակույթի խորհրդանիշի մասնակցությամբ սկանդալային շոուները մեկնաբանելուց։ Նա նշել է. «Ես ոչինչ չեմ կարող ասել այդ առիթով, քանի որ կբարկացնեմ հայերի կեսին։ Կարծում եմ, որ հայերը բավականին պահպանողական են և չեն սիրում չափից դուրս մերկությունը»։ -0-