Աստղեր

Շակիրան շարունակում է ակտիվ մասնակցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարեգործական ակցիաներին։ Հղի աստղը, նրա ընկեր Ժերար Պիկեն և նրանց որդի Միլանը նկարահանվել են ողջ աշխարհի անպաշտպան երեխաներին օգնության կոչ անող արշավին, հայտնում է Popcornnews.ru–ն։

Աստղային ընտանիքն ապագա փոքրիկին նվիրված երեկոյից մի քանի հաճելի լուսանկարներ է հրապարակել։ «Այժմ, երբ մենք սպասում ենք մեր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, ցանկանում ենք օգնել նաև աշխարհի մյուս երեխաներին»,– ասվում է Շակիրայի պաշտոնական ուղերձում։ – Մենք նաև ցանկանում ենք, որ երկարաժամկետ որոշում ընդունվի, որը թույլ կտա ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին կյանքի համար անհրաժեշտ պաշարներ ստանալ։ Մենք ուզում ենք, որ նաև մյուս ծնողները հետևեն մեր օրինակին։ Սոցցանցերի հանրաճանաչության աճին զուգընթաց հայտնի մարդիկ միակը չեն, ովքեր զանգվածային լսարանին դիմելու հնարավորություն ունեն»։ -0-