Աստղեր

Աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հաստատել է 2015 թ.–ի գարնանը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի այցը Հայաստան։

«Խոսակցություններ են պտտվում, որ Ջորջ Քլունին հաջորդ տարվա ապրիլին մեզ հետ Հայաստան կգա։ Եվ դա անհերքելի ճշմարտություն է», – գրել է Թանկյանը Instagram–ի իր էջում։ 

«System of a Down» լեգենդար ռոք–խումբը ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում 2015 թվականի ապրիլի 23-ին։

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երևանյան համերգը կկայանա Wake Up the Souls շրջագայության շրջանակում։ 

«System of A Down» խումբը հանդես է գալիս ծանր ալտերնատիվ ռոք ժանրում։ Խմբի մենակատարը Սերժ Թանկյանն է։ -0-