Աստղեր

Սերբ երգչուհի Ելենա Կարլեուշան համոզված է, որ Քիմ Քարդաշյանը գողացել է իր կերպարը: Այս մասին գրում է Կոմսոմոլսկայա պրավդան։

«Եկեք «Գտի՛ր ինձ» խաղանք»,– Instagram–ում հրապարակած ֆոտոկոլաժն այսպես է մակագրել Բալկաններում մեծ ճանաչում վայելող փոփ–ֆոլկ երգչուհին։

Եվ իրոք, պետք է մեծ ջանքեր գործադրել սեքս խորհրդանիշին երգչուհուց տարբերելու համար։

Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգի բաժանորդների թիվն ամեն շաբաթ ավելացնում է միլիոնով, և նա հարյուր անգամ ավելի հայտնի է, քան նորաթուխ մրցակիցը։ Եթե համեմատենք Քարդաշյանին և Ելենա Կարլեուշային, ապա 36-ամյա Կարլեուշան իր 400 բաժանորդներով բավականին ցածր դիրք ունի Քարդաշյանի 28 միլիոն բաժանորդների դիմաց։

Սակայն դա չի խանգարում, որ Կարլեուշան շիկահեր դարձած Քարդաշյանին հրապարակավ մեղադրանք ներկայացնի իր կերպարը գողանալու համար։ 36–ամյա սերբ երգչուհին համոզված է, որ Քիմն ուղղակի գողացել է իր կերպարն ու ոճը։ Այս նորությունը սկսել են քննարկել անգամ հեռուստատեսությամբ։

Հարկ է նշել, որ Քիմ Քարդաշյանն իր մարմնի անզուգական բարեմասնություններով ոչ մի կերպ հանգիստ չի տալիս մոլորակի արական հատվածին։ Վերջերս էլ նա որոշել է փոխել մազերի գույնը և երկու անգամ գունազրկել է մազերը։ Շլացուցիչ սևահերից նա այժմ վերածվել է պլատինե շիկահերի, ինչն էլ սերբ երգչուհու հետ համեմատելու պատճառ է դարձել։ Այնուհանդերձ, Ելենայի ոտքերի երկարությունը տեսնելով` վստահությամբ կարելի է ասել, որ համեմատությունը չի կարող Քարդաշյանի օգտին լինել։ -0-