Աստղեր

Roberto Cavalli–ի աշուն–ձմեռ 2015-2016 հավաքածուի գովազդային նոր արշավի դեմքը երգչուհի Սիարան է, հայտնում է Cosmo.ru–ն։

«Ուռա՜։ Անչափ ուրախ եմ։ Սիրում եմ քեզ Պիտեր Դունդաս (Roberto Cavalli ստեղծագործական տնօրեն` խմբ.)», – Instagram–ի միջոցով իր հույզերն է ներկայացրել աստղը։

Համացանցում հրապարակվել են նաև հայտնի ապրանքանիշի համար նկարված ֆոտոշարքի առաջին լուսանկարները։

Ոճային լուսանկարների հեղինակը Ֆրանչեսկո Կարոզինին է, նկարահանման հրապարակում նա կարողացել է սյուրռեալիստական մթնոլորտ ստեղծել` երգչուհին տարբեր կեցվածքներ է ընդունել փիրուզագույն երանգ ունեցող սենյակում, ավազաբլուրների ֆոնին։ 

Երկար շերտավոր զգեստներ, մետաքսե կոմբինեզոններ, տաբատներ, ձեռագործ բաճկոններ և հիասքանչ Սիարա։ -0-