Աստղեր

Առաջին անգամը չէ, որ մենք տեսնում ենք Victoria’s Secret–ի նախկին «հրեշտակի»` 28–ամյա մոդել Ռոզի Հանթինգթոն–Ուայթլիի անկեղծ լուսանկարները։ Ջեյսոն Սթեթհեմի սիրեցյալն այս անգամ կրկին ուրախացրել է երկրպագուներին և հայտնվել տղամարդկանց համար նախատեսված ֆրանսիական Lui ամսագրի շապիկին։ Նկարահանումը, հիրավի, սադրիչ է ստացվել, գրում է Woman.ru–ն։

Սեքսուալ գեղեցկուհին ամսագրի շապիկին ներկայանում է միայն թափանցիկ թիկնոցով, իսկ կրծքերը ծածկել է ձեռքերով, որոնք աչք են զարնում անթերի մանիկյուրով։

Մի քանի կադրերում մոդելը կեցվածք է ընդունել` մերկ մարմնին թիկնոց հագած։ Մյուս կադրերում Ռոզին ամբողջովին մերկ է, իսկ մարմինը զարդարում է օձաձև շղթան։

Թեև Ուայթլին հերթական անգամ ցուցադրել է իր անթերի մարմինը, այնուհանդերձ ոչ վաղ անցյալում Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ համեղ ուտեստներ շատ է սիրում. «Ես սիրում եմ ընթրել ռեստորաններում… Ինձ դուր է գալիս աղի ուտելիքը` պանիր, հաց, մակարոն, կարտոֆիլ ֆրի, նրբերշիկը` խմորի մեջ։ Ես կարող եմ խմորի մեջ փաթաթված տասնյակ նրբերշիկներ ուտել և ինձ բացարձակ երջանիկ զգալ»։ -0-