Սուպերմոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին, ով Victoria’s Secret–ի «հրեշտակներից» մեկն է, ամբողջությամբ մերկացել է Violet Grey ամսագրի ֆոտոշարքի համար, գրում է Korrespondent.net–ը։

Ֆոտոշարքը նկարահանվել է Լոս Անջելեսի Pacific Palisades էլիտար թաղամասում։ Ռոուզին գրավիչ լուսանկարներում հայտնվում է ամբողջովին մերկ` ընթերցողին դյութելով միայն իր ժպիտով, գայթակղիչ սեքսուալությամբ և մարմնի գեղեցկությամբ։ 

Հարցազրույցում 27–ամյա Ռոուզին պատմել է, թե ինչպես են տեղի ունեցել իր առաջին նկարահանումները, որոնցում նա լուսանկարվել է ամբողջովին մերկ։ «Դա տեղի է ունեցել իմ կարիերայի ամենասկզբում, Լոնդոնում։ Այն ժամանակ ուրիշ ժամանակներ էին, և ինձ թվում է, որ ես շատ ավելի ազատ էի ու անկաշկանդ, քան հիմա»։ 

«Կարծում եմ, որ աղջկա համար առավել գրավիչ որակներից է զգալ սեփական մարմնի հարմարավետությունը», – ավելացրել է Ռոուզին։ Մոդելը նաև նշել է, որ չնայած մոդելային բիզնեսում ձեռք բերած հաջողությանը, նա շարունակում է իր համար նպատակներ սահմանել։ -0-