Արդեն երկու տարի է` Coachella երաժշտական փառատոնը հոլիվուդյան աստղերի տաղանդի նորանոր սահմաններ է բացահայտում։ Նախորդ տարի աչքի էր ընկել Լեոնարդո ԴիԿապրիոն, իսկ այս տարի անչափ տպավորիչ ելույթ ունեցավ Ռոբերտ Փեթինսոնը։ 28-ամյա դերասանը Դրեյքի ելույթի ժամանակ վերջապես ցուցադրեց իր անկրկնելի շարժումները։ Չմոռանանք նշել, որ Դրեյքը հենց այդ գիշեր համբուրվեց Մադոննայի հետ։ Այս մասին գրում է Cosmo.ru-ն:

https://www.youtube.com/watch?v=FQTpMYYgFiE

 

Ռոբերտ Փեթինսոնը եկել էր իր սիրելի կնոջը, կարելի է ասել` հարսնացուին` FKA twigs–ին սատարելու համար։ Երգչուհին ելույթ էր ունեցել անցած հանգստյան օրերին։ Գրազ կգանք, որ երկրպագուների համար լավագույն հարսանեկան նվերը կլինի այն, որ Փեթինսոնն ու ԴիԿապրիոն ելույթ ունենան միասին։-0-