Աստղեր

Ռոբերտ Դաունի կրտսերը նոյեմբերի 4–ին 49 տարեկանում առաջին անգամ դստեր հայր է դարձել։ Մինչ այդ երջանիկ դերասանը երկու որդիների հայր էր, հաղորդում է Cosmo.ru–ն։

Դստեր ծննդյան պատվին ոգևորված հայրը գերազանց հաղորդագրություն է գրել Facebook–ում։ 

«Դաունի թիմը հենց նոր համալրվեց նոր խաղացողով` իննամսյա նախապատրաստական շրջանից հետո մենք ուրախ ենք ներկայացնել ձեզ մեր 2014 աշուն–ձմեռ նախագիծը։ Մեր դստեր նկարահանումները կսկսվեն նոյեմբերի 11–ին և կավարտվեն այն ժամանակ, երբ նա կասի` «Հայրիկ, բավական է։ Ես արդեն 30 տարեկան եմ, կանգ առնելու ժամանակն է։

Այո… Ավրի Ռոել Դաունին համալրել է մեր թիմը նոյեմբերի 4–ի առավոտյան ժամը 3։22–ին… Կշռում է 7 ֆունտ, 20 դյույմ հասակ ունի, Սյուզենի դիմագծերով է օժտված, որոնք մի փոքր փչացրել են իմ գեները։ 

Ազատ ժամանակ, երբ զբաղված չեմ լինի այս հրաշքին ուսումնասիրելով,  խոստանում եմ լուսանկարներ հրապարակել»։ -0-