Աստղեր

Ռիհաննան չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին. այս անգամ աստղը դարձել է բրիտանական Esquire-ի հերոսուհին: Ի տարբերություն Elle USA-ի վերջին  ֆոտոշարքի՝ այս անգամ բարբադոսցի գեղեցկուհին կրում է շատ քիչ, ընդ որում`  հասարակ հագուստ, հաղորդում է Spletnik.ru-ն:

Էլլեն ֆոն Ունվերթի օբյեկտիվում, ով այդ սև-սպիտակ կադրերի հեղինակն է, Ռիհաննան ներկայանում է ամենօրյա, սակայն չափազանց սեքսուալ կերպարներով՝ շնորհիվ թաց մազերի և մաշկի վրայի ջրի կաթիլների: 

Հրապուրիչ լուսանկարներից բացի, ամսագրի ընթերցողները կծանոթանան Ռիհաննայի սիրելի շեպարդյան (հովվական) կարկանդակի և ռոմով պունշի բաղադրատոմսերին: -0-