Աստղեր

Բարբադոսյան r’n’b երգչուհի Ռիհաննայի և ֆրանսիական Dior նորաձևության տան համագործակցությունը սկսվել է 2015թ.-ի մայիսին, երբ աստղը նկարահանվել է Secret Garden շարքի չորրորդ մինի–ֆիլմում։ Այդ ժամանակ տեսաշարքի հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Սթիվեն Կլյայնն էր։

Սեպտեմբերի 3–ին Dior ընկերությունը ներկայացրել է Dior Magazine-ի աշնանային ամսագիրը, որում գլխավոր դերը հատկացված է 27–ամյա երգչուհուն։ Առաջին լուսանկարներն աստղը տեղադրել է իր Instagram-ում։ Լուսանկարների հեղինակ, բրիտանացի լուսանկարիչ Քրեյգ Մաքդինի համար աղջիկը կեցվածք է ընդունել մետաղանման ցանցավոր թափանցիկ զգեստով։ Հաջորդ լուսանկարներում զգեստը համալրվում է նույն նյութից տրենչով և լաքապատ կիսաճտքավոր կոշիկներով` պլեքսիգլասից կրունկներով, հաղորդում է Glamour.ru-ն:

Մյուս լուսանկարներում Ռիհաննան կեցվածք է ընդունում իրանը գրկող ջերսիից կոմբինեզոնով, արևային ակնոցով և լաքապատ մոխրագույն բոտիլյոններով, որոնք բոլորը Dior աշուն–ձմեռ 2015/2016 հավաքածուից են։ -0-