Աստղեր

Նորաձևությանը հետևող հասարակությանը ցնցել է այն նորությունը, որ Dior–ի դեմքն է դարձել Ռիհաննան։ Բարբադոս կղզում ծնված երգչուհին առաջին սևամորթ աղջիկն է, որին վստահել են հնագույն ֆրանսիական ապրանքանիշի գովազդը։

Dior–ի թիմը ջանք չէր խնայում, որպեսզի թեժ պահի Ռիհաննայի հետ համագործակցելու շուրջ ծավալված հետաքրքրությունը։ Հարկ է նշել, որ Ամերիկայի Երիտասարդ դիզայներների խորհուրդը երգչուհուն ոճի խորհրդանիշ է ճանաչել։

Սկզբում հրապարակվեցին լուսանկարներ, այնուհետև` կարճ հատվածներ հոլովակից, իսկ այսօր Նորաձևության տունը ներկայացրել է Secret Garden կարճամետրաժ ֆիլմի ամբողջական տարբերակը, որում երգչուհին գիշերվա քողի տակ թաքնվում է Վերսալի խճճված միջանցքներում։ -0-

https://www.youtube.com/watch?v=GalVgIH2wSA