Աստղեր

27-ամյա Ռիհաննան օրերս Լոս Անջելեսի ակումբներից մեկում է անցկացրել իր երեկոն։ Երգչուհին տուն է վերադարձել վաղ առավոտյան… փոքրիկ շնիկի  ընկերակցությամբ, հայտնում է Cosmo.ru–ն։

«Ես նրան հանդիպեցի ակումբի զուգարանում։ Նա վազեց ինձ մոտ։ Այնքան լավիկն է», – պատմել է Ռիհաննան սոցցանցերում իր երկրպագուներին և միանգամից մի քանի տեսագրություն է հրապարակել իր նոր ընկերոջ հետ, ում անվանել է Պեպե։

Կարծես, սա Ռիի առաջին «զավակն է». մինչ այդ երգչուհին չի կիսվել կենդանիների լուսանկարներով Instagram-ի իր էջում։ Շնորհավորում ենք Ռիհաննային ընկեր գտնելու առթիվ։ -0-

https://www.youtube.com/watch?v=iZ3DmAmTj7o