Աստղեր

Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել կինո նկարահանել իր տասներորդ ֆիլմից հետո, հաղորդում է Deadline-ը: Ամերիկյան կինոշուկայում ելույթ ունենալով օտարերկրյա դիստրիբյուտորների առջև՝ նա հայտարարել է, որ կշարունակի սցենարներ գրել, սակայն նկարահանումներ կսկսի իրականացնել միայն ծայրահեղ դեպքում, հաղորդում է Lenta.ru-ն:

«Չեմ կարծում, որ հարկավոր է զբաղվել սեփական մասնագիտությամբ մինչև քեզ սկսեն համոզել հեռանալ: Ինձ դուր է գալիս հեռանալու գաղափարը, երբ քեզնից դեռ ինչ-որ նոր բան են ուզում», — ասել է Տարանտինոն:

«Դա չի նշանակում, որ եթե ավելի ուշ լավ ֆիլմի գաղափար ծագի, ես չեմ զբաղվի դրանով, քանի որ որոշել եմ չնկարահանել», — ավելացրել է նա:

Երբ «Քրեական ընթերցվածքի» հեղինակին հարցրեցին, թե ինչով է զբաղվելու, ռեժիսորը պատասխանել է, որ կշարունակի գրել սցենարներ և գրքեր և ըստ արժանվույն կդիմավորի ծերությունը: «Իսկ ռեժիսուրան երիտասարդների խաղն է», — ասել է նա: 

Հիմա Տարանտինոն աշխատում է «Զզվելի ութնյակ» վեսթերնի վրա, որը կդառնա ռեժիսորի թվով ութերորդ ֆիլմը: 2014 թ.-ի նոյեմբերի սկզբին հաստատվեց նախագծի վերջնական դերասանական կազմը՝ Սամուել Ջեքսոնին, Քուրթ Ռասսելին և ուրիշներին միացան Չեննինգ Թեյթումն ու Ջեննիֆեր Ջեյսոն Լին: Նկարահանումները կսկսվեն 2015 թ.-ի հունվարին: -0-