Աստղեր

Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում ռեփեր Քրիս Բրաունի համերգի ժամանակ անհայտ անձը հենց արտիստի ելույթի ժամանակ կրակահերթ է բացել, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, հաղորդում է Topnews.ru–ն։

«Ֆիեստա» ակումբում հնչած կրակոցների ժամանակ Բրաունը կատարում էր իր ամենահայտնի երգերից մեկը։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Բժիշկների կարծիքով, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։

Նախնական տվյալներով, համերգի ժամանակ Բրաունի երգերի երկրպագուների միջև վեճ է ծագել, որի ընթացքում մի տղամարդ զենք է հանել և սկսել կրակել աջ ու ձախ։ Իրավապահները ձերբակալել են մի քանի կասկածյալի։ 

Իհարկե, եղել են նրանք, ովքեր նկարահանել են հրաձգության պահը։ Մի քանի այդպիսի տեսանյութ հավաքել են մի հոլովակում և հրապարակել համացանցում։ -0-

www.youtube.com/watch?v=-td3gbHGkoM