Աստղեր

Լեգենդար ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը դարձել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդման հյուրը: Հանդիսատեսը նրան հոտնկայս է ողջունել: Ծրագրի հաղորդավար Իվան Ուրգանտի հետ նա զրուցել է կյանքի, երգերի, իր մանկության մասին:

Ազնավուրը նշել է, որ իրեն լավ է զգում, քանի որ նորմալ կենսակերպ է վարում, ոչ մի հիմարություն չի անում, ուշ չի քնում, չափազանց շատ չի ուտում և չի խմում: Նա թողել է ծխելը և առաջվա պես սիրում է իր մասնագիտությունը:

 «Պետք է միշտ որևէ բանի սիրահարված լինել», — խոստովանել է Ազնավուրը:

Նա պատմել է, որ մեծացել է արտիստների ընտանիքում, ովքեր տիրապետում էին Ստանիսլավսկու մեթոդին, և նրանք փոքր տարիքից սովորեցրել են, որ Չեխովի խաղաոճը լավագույնն է, ինչը կարող է լինել բեմում: Նա այդ մասին երբեք չի մոռացել:

Խոսելով երգեր գրելու աշխատանքի մասին՝ շանսոնիեն նշել է, որ կապ չկա իր հոգեվիճակի և այն ամենի միջև, ինչ նա գրում է: Նրան կարող է ինչ-որ բան զարմացնել կամ նրան կարող է ինչ-որ բան դուր գալ որոշակի ժամանակվա ընթացքում: Դա կարող է լինել նորություն, թերթի կարդալը, երբ նա կարևոր արտահայտություններ է գտնում և ցանկանում է դրանք փոխանցել մարդկանց:

«Երգերը հենց դրա համար են ստեղծված, որպեսզի գաղափարներ տան երիտասարդ սերնդին, որը կգա ինձանից հետո», — ասել է Ազնավուրը:

Իսկ մինչև բեմում հարյուրամյակը նշելը նա պատրաստվում է ապրել այնպես, կարծես մինչև դա դեռ 40 տարի էլ կա:

Հեռուստահաղորդման վերջում Ազնավուրին նվիրեցին «Une vie D`Amor» («Հավերժական սեր») երգի տեսակատարումը` հայերի կողմից:-0-