Աստղեր

Հայտնի աղջիկները հնարել են 3Baguette մոդելի սեփական դիզայնը, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Այն մասին, որ Սառա Ջեսիքա Փարքերը, Ռիհաննան և ևս երեք աստղային աղջիկներ 3Baguette պայուսակներ կստեղծեն Fendi–ի համար, մենք հայտնել ենք ճիշտ մեկ ամիս առաջ։ Եվ այժմ միանգամից կարող ենք տեսնել արդյունքը` դիզայներներին են միացել նաև մոդել Ջորդան Դանը, fashion-բլոգեր Լեանդրա Մեդինը և նկարչուհի Ռեյչել Ֆեյնշթեյնը։ 

Ռիհաննան ներկայացրել է սև կաշվե պայուսակ` զարդարած կոկորդիլոսի կաշվի F տառերով և սև փայլերով զարդարած, իսկ միկրո–Baguette–ը զարդաված է ասֆալտագույն ապակեփայլով։ Սառա Ջեսիքա Փարքերը համադրել է ոսկեգույնն ու մանուշակագույնի տարբեր երանգները (միկրո–Baguette–ը ստացվել է վառ մանուշակագույն ոսկե զարդանախշով), օգտագործել է ատլաս և կատվաձկան կաշի։

Լեանդրա Մեդինը 3Baguette–ը կարմիր է դարձրել և զարդարել է գունավոր փետուրներով։ Ջորդան Դանն ընտրել է դեղնականաչ պիտոնի կաշի, ներսում գրել է «You owe it to yourself, set the world on fire» (Սա պատկանում է քեզ, և թող ողջ աշխարհը սպասի)։ Ռեյչել Ֆեյնշտեյնը երկու պայուսակները ձևավորել է Վերածննդի գեղանկարչության ոգով։ 

Հիշեցնենք, որ աղջիկներից յուրաքանչյուրը նախապես ընտրել է բարեգործական կազմակերպություն, որին կփոխանցվեն վաճառքից գոյացած գումարները։ Առցանց աճուրդը մեկնարկել է փետրվարի 13–ին, և կավարտվի 2015 թվականի մարտի 13–ին։ -0-