Աստղեր

Անհայտ անձինք Փարիզում գողացել են բրիտանական և ամերիկյան դերասան ու ռեժիսոր Չարլի Չապլինի առաջինը «Օսկարը», գրում է Le Parisien թերթը։ Փորձագետների գնահատականով` արձանիկի արժեքը մոտավորապես մեկ միլիոն եվրո է կազմում։ Մրցանակը պահվում էր Չապլինի ասոցիացիայի փարիզյան գրասենյակում, հայտնում է Lenta.ru–ն։

Ինչպես գրում է թերթը, կորել են նաև Չապլինի գրիչները, որոնցից յուրաքանչյուրը շուրջ 80 հազար եվրո է գնահատվում։ Ոստիկանությունում եզրակացրել են, որ կողոպտիչները տեղյակ են եղել, թե ինչ արժե գողոնը, քանի որ գրասենյակի մյուս բոլոր իրերը մնացել են իրենց տեղերում։ Այժմ հետաքննությունն է անցկացվում։

Չապլինն «Օսկար» մրցանակ է ստացել երկու անգամ` 1929 և 1972 թվականներին։ Երկու մրցանակներն էլ շնորհվել են արտամրցութային կարգով` կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ Չապլինի ամենահայտնի ռեժիսորական աշխատանքներից են «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծն դիկտատորը» և «Բեմեզրի լույսերը» կինոնկարները։ Նա նաև զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով, սցենարներ ու երաժշտություն է գրել իր ֆիլմերի համար։ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը դերասանի անունը ներառել է 100 տարվա մեծագույն կինոաստղերի հարյուրյակի 10-րդ հորիզոնականում։ -0-