Աստղեր

Էդ Հարիսն արժանացել է անհատական աստղի Հոլիվուդի փառքի ճեմուղիում, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Դերասանին շնորհավորելու էին եկել Մարշա Գեյ Հարդենը, Էնդի Գարսիան և այլ աստղեր։

«Միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ ինձ չափազանց քիչ դերեր են առաջարկում կատակերգություններում։ Չէ՞ որ ես էլ հումորի զգացում ունեմ, չնայած բոլորն ինձ չափազանց լուրջ են ընդունում», – արարողությանը նվիրված ասուլիսի ժամանակ ժպիտով նշել է Հարիսը։ 

Վերացական էքսպրեսիոնիզմի հիմնադիր Ջեքսոն Փոլլոքի մասին պատմող «Փոլլոք» ֆիլմում նկարչի կերպարը մարմնավորելու համար դերասանն Օսկարի է առաջադրվել «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Բացի այդ, Հարիսը «Ապոլլոն 13», «Թրումենի շոուն» և «Ժամացույցը» ֆիլմերի համար երեք անգամ Օսկարի է առաջադրվել «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Դերասանն 92 դեր է ունեցել կինոյում և հեռուստատեսությունում, երկու ֆիլմի ռեժիսոր է։ «Փոլլոք» ֆիլմից բացի, Հարիսը նկարահանել է նաև «Ապալուզա» արկածային ֆիլմը։ 

Ռուսական տեսավարձույթում այժմ ցուցադրվում է «Ցիմբելին» ֆիլմը, որտեղ դերասանը մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը։ -0-