Աստղեր

«Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Պամելա Անդերսոնն օրեր առաջ կոմսուհի է դարձել։ Հոլիվուդյան աստղին այս պատվավոր տիտղոսը շնորհել է Չեռնոգորիայի ինքնահռչակված իշխան Ստեփանը։

«Ազնվական կոչում տալու» արարողությունն անցկացվել է Իտալիայում, գրում է Woman.ru–ն։  Այդպիսի պատվի դերասանուհին արժանացել է շրջակա միջավայրի և կենդանիների պաշտպանության համար գործադրած մեծ ջանքերի համար։

Այսուհետ 47-ամյա դերասանուհուն կոչելու են  «Կոմսուհի Ջիլիո»։ 

Իսկ իշխան Ստեփանը համարում է, որ ինքն այն ընտանիքի ժառանգն է, որը XIV դարից մինչև XVIII դարի երկրորդ կեսը կառավարել է Չեռնոգորիան, Ալբանիան և Սերբիան։ Սակայն նրա հայտարարությունը բավականին կասկածելի է, քանի որ Չեռնոգորիայի միապետությունը վերացել է 1918 թվականին։ -0-