Աստղեր

«Ունիվեր» սերիալի աստղ, դերասան Անդրեյ Գայդուլյանը դիմել է ուռուցքաբանների օգնությանը։ Ինչպես հայտնի է դարձել LifeNews–ին, բժիշկները պատրաստվում են շտապ վիրահատել 31–ամյա դերասանին։ 

Շտապողականության պատճառն այն է, որ Գայդուլյանը շնչելու և խոսելու հետ կապված դժվարություններ ունի։ Բժիշկներն առայժմ դժվարանում են նշել Անդրեյի հիվանդության լրջության աստիճանը։ Ամեն ինչ պարզ կլինի վիրահատությունից և անհրաժեշտ բոլոր անալիզներից հետո։ 

Դերասանը ստիպված է եղել դիմել բժիշկներին, քանի որ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Բուժական առաջնային գործողություններից հետո բժիշկները հիվանդին միանգամից վիրահատության են ուղարկել։ Այս պահին Անդրեյ Գայդուլյանը ուռուցքաբանության կենտրոնի ախտորոշման բաժանմունքում է։ 

Առողջական վիճակի վատացման պատճառով դերասանը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ռուսաստանում նախատեսված մի շարք միջոցառումները։

Դերասանի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։ -0-