Աստղեր

Բոբի Քրիստինա Բրաունի հետմահու լուսանկարը վաճառվել է ինֆորմացիոն գործակալությանը, հայտնում է bfm.ru կայքը՝ հղում անելով TMZ-ին:

Պորտալի տվյալների համաձայն՝ լուսանկարն արվել է թաղման արարողությունից մեկ օր առաջ, հրաժեշտի արարողության ժամանակ: Լուսանկարը վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով:

Տեղի ունեցածի մեջ Հյուսթոնները և Բրաունները միմյանց են մեղադրում: Բրաունները նշում են, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Ուիթնի Հյուսթոնի թաղմանը: -0-