Աստղեր

Իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր` Անուշ Մինասյանի հետ համատեղ լուսանկար է տեղադրել Facebook–ի իր պաշտոնական էջում։

«Հրաշալի երեկո հատուկ ընկերների հետ` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հմայիչ դստեր հետ», – մակագրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Օռնելլա Մուտին Երևան է այցելել անցյալ շաբաթ` որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր։

Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվել է Երևանում հուլիսի 12-19-ը։ Փառատոնն անցկացվում է 2004 թվականից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է։ -0-