Աստղեր

Հայտնի իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին, որը վերջերս Հայաստան էր այցելել որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում տեղադրել է հայկական հայտնի միակուռ քարից կերտված IV դարի Գեղարդի վանքի լուսանկարները:

«Գեղարդի վանքը փորված է ժայռի մեջ», — այսպես է նա մակագրել տեղադրված լուսանկարները։ 

Գեղարդի վանքը միակուռ քարից կերտված երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ -0-