Աստղեր

Իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին շարունակում է ներկայացնել Հայաստանից ստացած տպավորությունները։ Դերասանուհին Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում հայկական լավաշի լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Մուտին հետևում է լավաշի պատրաստման ընթացքին։ 

Նա նշել է, որ իրեն շատ են դուր եկել հայկական ավանդույթները։ «Համեղ հաց է», – գրել է նա։

Հիշեցնենք, որ Օռնելլա Մուտին Երևան էր այցելել անցյալ շաբաթ` որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր։

Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնը անցկացվել է Երևանում հուլիսի 12-19-ը։ Փառատոնն անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ -0-